National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.01.2017
ԵԽԽՎ նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
1 / 1

ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

«Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է: Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ունի, եթե լրագրողները զրկված են լուսաբանելու հնարավորությունից, ապա ժողովրդավարությունը վտանգված է եւ շատ ազգեր դառնում են իրենց ավտոկրատ ռեժիմների պատանդներ»:

Սամվել Ֆարմանյանը նշել է, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա եւ Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի:

«Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զարմանալի հղման մասին: Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ: Պարոն Արիեւը մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է: Պարզ հարց է առաջանում` ինչու՞ է այս հղումն այնտեղ. քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն: Կարծու՞մ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ: Երբեք: Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում: Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Սա իսկապես ծիծաղելի է:

Եվս մեկ հարց է առաջանում՝ ինչու է պարոն Արիեւը գրել այս ձեւակերպումն այստեղ: Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիեւն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել «Freedom House»-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը: Ձեւակերպումն այդպիսին է, քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տրված հարցազրույցից, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիեւից՝ ասելով, որ իր տատիկն ադրբեջանցի է: Սա նրա խոսքերն են: Վերջապես, մենք պետք է հիշենք, որ մենք մարտադաշտում չենք, մենք պատանդներ չենք, ու ես գիտեմ, թե դուք որքան եք հոգնել հայ-ադրբեջանական կռիվներից»,-ասել է Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով աջակցել ներկայացված փոփոխություններին:

«Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Ալիեւին, որ նա գտնի շուկաներ առեւտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,- եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Արիեւն անդրադառնում է մամուլի ազատության հարցերին հակամարտության գոտիներում ու նշում] «ԵԽԽՎ-ն խոր մտահոգությամբ նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լրատվամիջոցների ազատությունը բացակայում է նաեւ անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում»:

Այս դրույթի հետ կապված ներկայացվել է 3 փոփոխություն, որոնցով առաջարկվում է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am